Սանկտ Պետերբուրգում անցկացված Նիկոլայ Վալուևի անվան բռնցքամարտի մրցաշարից Հայաստանի երեք բռցքամարտիկներ վերադարձել են մեդալներով։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Արթուր Մկրտչյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, Սանկտ Պետերբուրգում ապրիլի 29–ին մեկնարկած մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Գարիկ Անտանոսյանն ու Արմեն Պողոսյանը նվաճել են բրոնզե մեդալները։
Հայաստանի կրտսեր տարիքի բռցքամարտիկների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը Սանկտ Պետերբուրգում անցկացված մրցաշարից հետո հույս ունի, որ ապագայում ավելի լուրջ հաջողություններ կգրանցեն։