Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է մրցելույթները Ուկրաինայում: Մեր ընտրանին մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ թիմային ձևաչափով ընկերական հանդիպումներ է անցկացնում մի քանի հավաքականների հետ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի պատանեկան հավաքականը արդեն մրցել է Ուկրաինայի 1-ին թիմի և Ղազախստանի հավաքականի հետ: Մեր ընտրանու կազմում հատկապես հաջող մրցելույթներ են ունեցել 46 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսակարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 75 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը: Այս ստուգատեսը մեր բռնցքամարտիկների համար մրցակցային փորձ ձեռք բերելու հնարավորութություն է: