«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը իր Instagram-ում շնորհավորել է «Էվերթոնի» հարձակվող եւ բրազիլացի թիմակից Ռիչարլիսոնին ծննդյան օրվա առթիվ: Երեկ հարձակվողը դարձավ 24 տարեկան:
Էդերսոնը Instagram ի իր պատմություններում տեղադրել է մի լուսանկար, որտեղ նա Ռիխարլիսոնի մազերն է կտրում՝ բրազիլացի հարձակվող Ռոնալդուի հայտնի սանրվածքի ոճով։
«Շնորհավորանքներս, Աստված օրհնի քեզ, եղբայր»,- մակագրել է լուսանկարը Էդերսոնը: