Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի կողմից Աշխարհի առաջնությունում իր գոլերի ռեկորդը գերազանցելուն։
Ռոնալդոն Աշխարհի առաջնություններում խփել է 15 գոլ։
— Մեսսին (19 գոլ) և Մբապեն (16 գոլ) գերազանցեցին Ձեզ և այժմ պայքարում են Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի համար։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
— Դա օգնում է հասկանալ, որ բոլոր ռեկորդները նախատեսված են գերազանցվելու համար, և որ ֆուտբոլը, ամեն դեպքում, գերազանցում է թվերը։
Մենք նաև պետք է մտածենք այն ժառանգության մասին, որը թողնում ենք։ Նրանք երկուսն էլ, անկասկած, ֆուտբոլիստներն են, ովքեր գերազանցում են վիճակագրությունը և արժանի են լինել մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուները։
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ։
Ինչ վերաբերում է Մբապեին, նրա խաղաոճը ինձ հիշեցնում է ինձ՝ իմ ծաղկման շրջանում։ Նա մեծագույն ժամանակակից ֆուտբոլիստներից մեկն է և լեգենդների բնական ժառանգորդը», — մեջբերում է Ռոնալդոյին L’Equipe-ը։
























































