«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոստովանել է, որ ամենահաջող մրցաշրջանը չի անցկացնում:
«Սա իմ կարիերայի ամենավատ մրցաշրջանն է: Ես պետք է խոստովանեմ դա: Եթե ինձ հարցնեք, թե ինչն է խնդիրը, դժվար թե պատասխան գտնեմ: Ես անձամբ չգիտեմ:
Միշտ փորձել եմ դրական մնալ՝ անկախ նրանից՝ գործերը լավ են ընթանում, թե՞ վատ: Բայց ես անընդհատ կասկածում եմ ինքս ինձ վրա: Ես նույնիսկ թեստ եմ հանձնել՝ մարմինս գնահատելու համար: Ճի՞շտ եմ ուտում, ինչ-որ բան փոխվե՞լ է: Բայց թեստի արդյունքները ցույց տվեցին, որ ամեն ինչ կարգին է:
Ես պետք է համակերպվեմ այդ ամենի հետ: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, և միգուցե ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի»,- մեջբերում է ֆուտբոլիստին CanalFootClub-ը:
Նախկինում Մանեն հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել «Լիվերպուլը» այս մրցաշրջանի ավարտից հետո: