Սենեգալի ազգային հավաքականի աստղային հարձակվող Սադիո Մանեն որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան։
Ֆուտբոլիստն այս մասին հայտարարել է աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո։ ԱԱ-2026-ում Սենեգալի ընտրանին հասավ մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 2-3 հաշվով պարտություն կրեց Բելգիայի հավաքականից և լքեց մրցաշարը։
«Հանուն այս դրոշի ես զոհաբերել եմ ամեն ինչ։ Երկրպագուների աջակցությունն իմ ուժն էր։ Ես ներդրել եմ իմ բոլոր ուժերը և միշտ պայքարել եմ Սենեգալի համար»,- հայտարարել է Մանեն, որն ակումբային մակարդակում պաշտպանում է սաուդյան «Ալ-Նասրի» գույները։
Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողը Սենեգալի ազգային հավաքականը միջազգային ասպարեզում ներկայացնում էր 2012 թվականից։ Այս տարիների ընթացքում նա ազգային թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 130 հանդիպում՝ 54 անգամ գրավելով մրցակիցների դարպասը։




























































