«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն մեկնաբանել է «կարմիր սատանաների» հաղթանակն «Աստոն Վիլայի» նկատմամբ ԱՊԼ-ի 35-րդ տուրում (3-1)։
«Այն բանից հետո, երբ «Վիլան» առաջ անցավ հաշվի մեջ, մենք հասկացանք, որ մեզ համար դժվար է լինելու։ Բայց այս մրցաշրջանում մենք առաջին անգամը չէ, որ այդ իրավիճակում էինք հայտնվել։ Երկրորդ կեսում մենք շատ ավելի լավ գործեցինք։ Դա ուրախացնում է, սակայն մենք պետք է լավ սկսենք խաղերը։ Չի կարելի ամբողջ ընթացքում հույսը կապել նրա հետ, թե մենք ինչպես կխաղանք երկրորդ կեսում։ Սուլշերը խաղից հետո հենց սա է ասել մեզ։
Մենք ունենք բավականաչափ վարպետություն, ֆիզիկական պատրաստվածություն ու հավատ սեփական ուժերին, որպեսզի կարողանանք հաղթել։ Երբ մենք հավասարեցրինք հաշիվը, ես զգացի, որ մենք այսօր կհաղթենք։
Նայելով «Մանչեսթեր Սիթիի»՝ «Չելսիի» հետ երեկվա խաղին, մենք ուղղակի շատ վշտացանք, թե այս մրցաշրջանի նախորդ խաղերում ինչքան շատ միավորներ ենք կորցրել»,- Շոուի խոսքերն է փոխանցում BBC-ն։