ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունը։
Ըստ այդ հաշվետվության, Եվրոպայի հինգ խոշորագույն լիգաների մասնաբաժինը (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա և Իտալիա) հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի`բոլոր լիգաների ընդհանուր եկամուտների 75%-ի չափով։
Ընդհանուր եկամուտով Եվրոպայի լավագույն լիգաներն են․
Անգլիայի Պրեմիեր Լիգա – 5,4 մրդ եվրո
Բունդեսլիգա – 3,2 մլրդ եվրո
Լա Լիգա – 3,1 մլրդ եվրո
Ա Սերիա – 2,3 մլրդ եվրո
Լիգա 1 – 1,7 մլրդ եվրո
Այդ լիգաներին հաջորդում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան՝ 752 մլն եվրո եկամտով։ Այն նախորդ 10 տարվա համեմատ աճել է 74%-ով, իսկ թոփ-5 լիգաներինը՝ 80%-ով։
Ընդ որում, օրինակ ՌՊԼ-ում ամբողջ եկամտի միայն 4%-ն է կազմում հեռուստատեսային հեռարձակումների իրավունքներից ստացված շահույթը, որը վատագույն ցուցանիշն է Եվրոպայի լավագույն 20 լիգաների շրջանում։ Փոխարենը ԱՊԼ-ի ակումբների եկամուտների 53%-ը կազմում է հենց հեռարձակման իրավունքների վաճառքից ստացված եկամուտները․
ԱՊԼ – 53%
Ա Սերիա – 47%
Թուրքիայի առաջնություն – 42%
Իսպանիա – 42%
Ֆրանսիա – 41%
Եթե հաշվի առնենք աշխատավարձերի վրա ծախսվող գումարները, ապա եկամուտների մեծ մասը թոփ առաջնություններում հենց ծախսվում է ֆուտբոլիստների վարձատրության վրա։
Լիգա 1 – 76%
ՌՊԼ – 70%
Ա Սերիա – 64%
Լա Լիգա – 64%
ԱՊԼ – 59%