«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից այն բանից հետո, երբ առաջացրեց նրանց զայրութը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Չելսիի» հետ խաղից հետո իր պահվածքով։
Մադրիդցիները 0-2 հաշվով պարտություն են կրել ու չեն կարողացել դուրս գալ եզրափակիչ, իսկ խաղից հետո բելգիացին ծիծաղել ու կատակել է իր նախկին թիմակիցների հետ։ Դրվագը ֆիքսել են տեսախցիկները ու բազմաթիվ բացասական արձագանքների տեղիք տվել։
«Ներողություն եմ խնդրում։ Այսօր ես մի շարք մեկնաբանություններ կարդացի իմ պահվածքի վերաբերյալ։ Ես մտադիր չէի վիրավորելու «Ռեալի» երկրպագուներին։ «Ռեալի» կազմում հանդես գալն իմ երազանքն էր, և ես այստեղ եմ եկել հաղթելու համար։
Մրցաշրջանը դեռևս ավարտված չէ, և մենք միասին պետք է պայքարենք Լա Լիգայի չեմպիոնության համար։ Hala Madrid!»,- գրել է Ազարը Instagram-ի Storys բաժնում։
Ազարը 2019 թվականի ամռանն է «Չելսիից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 100 մլն եվրո։