Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում նշանակված «Մինայ»-«Շախտյոր Դոնեցկ» խաղի շուրջ սկանդալ է հասունացել։ Տանտրերը հրաժարվել են դաշտ դուրս գալ «Շախտյորի» հետ խաղում, ավելի ուշ, այնուամենայնիվ, դուրս են եկել խաղադաշտ։
Աղբյուրի փոխանցմամբ, «Մինայը» իր դժգոհությունն է հայտնել այդ խաղին բուքմեյքերների կողմից ընդունված մեծ թվով խաղադրույքների վերաբերյալ։ Խաղից մեկ օր առաջ «Մինայի» հաղթանակի գործակիցը 27-ից հասել է 44-ի։
Մեծ թվով խաղադրույքներ են ընդունվել, որ խաղում 3-ից ավելի գոլ կլինի։ Որոշ բուքմեյքերներ առհասարակ դադարել են խաղադրույքներ ընդունել այս խաղի վերաբերյալ։
«Մինայը» Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում անցկացրած 24 խաղից հետո։ Դոնեցկյան ակումբը երկրորդ տեղում է 48 միավորով՝ առաջատար Կիևի «Դինամոյին» զիջելով 14 միավորով։