Հայաստանի հավաքականը սկսում է իր ուղևորությունը դեպի Լիխտենշտեյն՝ մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպմանը:
Այսօր՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կմեկնի Գերմանիա, որտեղից կշարժվի դեպի Շվեյցարիա, այնուհետև Լիխտենշտեյն։ Ներկայացնում ենք մեր հավաքականի լուսանկարները Զվարթնոց օդանավակայանից:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ: Հոկտեմբերի 15-ին էլ կկայանա Ֆինլանդիա — Հայաստան հանդիպումը: