Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 28-ին Վահան Ադիլխանյանը հրաժարական տվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որն ընդունվեց ՀԲՖ ղեկավարության կողմից: «Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացան ՀԲՖ նախագահի ընտրությունները: Նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: