Ինչպես տեղեկացրել էինք, այսօր բռնցքամարտի համաժողովի ընթացքում պետք է կատարվի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն: 3 ամիս առաջ նախագահի պաշտոնը թողեց Արթուր Գևորգյանը, իսկ պաշտոնակատար դարձավ փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանը:
Վերջինս այսօր «բացեց» համաժողովը, ստացավ շնորհակալության խոսքեր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի կողմից, ով ստանձել է ընտրությունների անաչառ անցկացումը, հայտնեց, որ չի առաջադրվել նախագահի պաշտոնում ու հեռացավ: