Արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի ֆուտբոլիստ Լուչիա Գինյասուն «Ինդեպենդյենտեի» դեմ ազգային առաջնության խաղում աչքի է ընկել գեղեցիկ գոլով:
Գինյասուն գնդակն ստացել է կենտրոնական գծից ոչ հեռու, որից հետո գնդակն առաջ տանելով շրջանցել է մի քանի մրցակիցները և գնդակն ուղարկել դարպասը:
«Խիմնասիան և Էսգրիմի» տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Դիեգո Մարադոնան է: