Բրիտանացի լրագրողները «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկություն հայտնած մարտիկ Քոնոր Մաքգրեգորի ֆինանսական կարողությունը գնահատել են 252 միլիոն դոլար, հայտնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի գործարարների ընտանիքը՝ Գլեյզերները, կարող են վաճառել ակումբը եվրոպական Սուպերլիգայի նախագծի ձախողումից հետո:
Այնուամենայնիվ, ակումբի արժեքը դժվար թե մեկ միլիարդ դոլարից էլ պակաս լինի: Այսպիսով, Մակգրեգորը ստիպված կլինի լրացուցիչ ներդրումներ կատարել, եթե ցանկանում է գնել ակումբը: