Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լիլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Միշել Տեր-Զաքարյնաի «Մոնպելյեի» հետ: Ապրիլի 16-ին կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
«Մոնպելյեի» հարձակվող Էնդի Դելորժի գոլին (21-րդ րոպե) «Լիլը» պատասխանեց հարձակվող Լուիս ԱրաուԺոյի ճշգրիտ հարվածով (85-րդ):
«Լիլը» 70 միավորով շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն, «Մոնակոն» և «Լիոնը» պահեստային հանդիպում ունեն և հետ են մնում համապատասխանաբար 4, 5 և 6 միավորով «Լիլից»:
«Մոնպելյեն» 47 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։