«Աթիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, չնայած Ղազախստանի առաջնությունում ոչ համոզիչ մեկնարկին, կպահպանի իր պաշտոնը: Այս մասին ակումբից տեղեկացրել են Vesti.kz-ի թղթակցին:
Հիշեցնենք, որ «նավթագործները» հայ մասնագետի գլխավորությամբ չորս խաղում չորս պարտություն են կրել:
«Գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատել ակումբում: Նա կշարունակի հետագայում էլ մարզել թիմը: Այս պահի դրությամբ որոշում չի կայացվել նրա պաշտոնանկության մասին», — հաղորդել են «Աթիրաուի» մամուլի ծառայությունից:
45-ամյա մասնագետը ակումբը ստանձնեց 2020-ի սկզբին: Առաջին լիգայում հաղթելուց հետո Ոսկանյանը 2021-ի հունվարին երկարացրեց պայմանագիրը նավթագործների հետ:
Հիշեցնենք, որ «Աթիրաուն», որն առաջին լիգայում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո վերադարձավ բարձրագույն դիվիզիոն, չորս խաղում կրել է չորս պարտություն ՝ 3:11 ընդհանուր հաշվով, և եզրափակում է առաջնության մրցաշարային աղյուսակը: