Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ատիրաուն», որի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է, ընդունել էր «Կայրաթին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։ Սա «Կայրաթի»՝ այս մրցաշրջանում կրած առաջին պարտությունն էր։
Տանտերերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեցին Արտակ Դաշյանն ու դարպասապահ Արամ Հայրապետյանը։ «Կայրաթի» կազմում որակազրկման պատճառով բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։
«Ատիրաուն» մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է, «Կայրաթը»՝ 4-րդ։