«Ատալանտայի» ֆուտբոլիստները թիմի պաշտպան Ռոբին Գոսենսին նվիրել են «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հրապարակել էին հատված Գոսենսի ինքնակենսագրական գրքից։ Դրանում գերմանացին ասել էր, որ հանդիպումներից մեկից հետո Ռոնալդուն հրաժարվել է իրեն տալ իր մարզաշապիկը: «Նա նույնիսկ ինձ չէր նայում: Ես ամաչեցի», — գրել է Գոսենսը: