Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ապաքինվել է կորոնավիրուսից, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պաշտպանը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու մարզվում է ընդհանուր խմբի հետ, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին դեռ շարունակում է ինքնամեկուսացման մեջ մնալ:
Ապրիլի 18-ին Ա սերիայի շրջանակում «Յուվեն» կհյուրընկալվի Բերգամոյի «Ատալանտային»: