Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը բարձր է գնահատել Իտալիայի հավաքականի պաշտպաններ Լեոնարդո Բոնուչիի և Ջորջիո Կյելինիի խաղը Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղում․
«Բոնուչին և Կյելինին այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են»,- գրել է Շվայնշտայգերը Թվիթերի իր էջում։
Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Բելգիային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիայի հետ։