«Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Լեսթեր»:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում, դառնալով 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: