ԱՊԼ 31-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու 1-3 հաշվով պարտություն կրեց։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնարկել է, որ մրցակցի թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն իր հետ հավասար հարթության վրա չէ։
«Ես Պրեմիեր լիգաներ եմ հաղթել, ոչ թե Պրեմիեր լիգա։ Չեմպիոնների լիգաներ, ոչ թե՝ Չեմպիոնների լիգա։ Եվրոպա լիգա։ Եվ այլ կարևոր գավաթներ։
Միակ մարդը, որ կարող է հիմնավոր փաստարկ ներկայացնել ինձ Պեպ Գվարդիոլան է, որովհետև նա ունի այն, ինչ ես։ Ոչ թե այն մարդը, որն ունի 3 միավոր, բայց տիտղոսների ոչ մի պատմություն»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Football Galaxy-ն։