ԱՊԼ 31-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու 1-3 հաշվով պարտություն կրեց։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի պարտությունը։
«Լավ թիմի դեմ էինք խաղում, նրանք դաշտի կենտրոնում շատ ուժեղ խաղացողներ ունեն։ Մենք երկրորդ գոլը խփելու հիանալի հնարավորություններ ունեցանք։
Իմ կարծիքով՝ լավ խաղ էր։ Ընդհանրապես արժանի չէինք նման արդյունքի։ Մեր բախտը չբերեց, որովհետև, գուցե, Պոգբան պիտի կարմիր քարտ ստանար Օրյեին հարվածելու համար։
Այլևս ոչինչ չգիտեմ VAR-ի մասին։ Նայել եմ «Ֆուլհեմ»-«Վուլվզ» խաղը ու այլևս ոչինչ չեմ հասկանում։ Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ սա։ Գոլը չես տոնում, որովհետև վախենում ես»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։