Transfermarkt-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի առաջատարներից շատերըի տրանսֆերային արժեքը նվազել է, իսկ ակումբի հարձակվողներն ամենաշատն են տուժել:
Պորտալը թարմացրել է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, ըստ որի՝ ամենից շատ տուժել են ՊՍԺ-ի խաղացողները, մասնավորապես Մբապեն և Նեյմարը: Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը նվազել է 20 միլիոնով և այժմ գնահատվում է 160 միլիոն: Բրազիլացու տրանսֆերային արծեքը կազմում է 110 միլիոն, ինչը 18 միլիոնով ավելի ցածր է, քան նախկինում:
Լիգա 1-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում ՊՍԺ-ն ունի 6 ներկայացուցիչ։