«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից։
Ինչպես հաղորդում է ESPN-ն՝ «կարմիր սատանաները» կարող են իսպանացի ֆուտբոլիստին վարձակալության ուղարկել։ Այդպիսի տարբերակը շահավետ կլինի երկու կողմի համար, քանի որ Դավիդը կորցրել է տեղը հիմնական կազմում և, հեռանալով, խաղային պրակտիկա կստանա, իսկ ակումբն էլ կկարողանա մասնակի նվազեցնել պայմանագրում առկա վճարները։
Դե Խեան ՄՅՈՒ-ի գույները պաշտպանում է 2011-ից, իսկ դրանից առաջ հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»։