Ներքին առաջնություններում դադար է՝ հավաքականների միջազգային խաղերով պայմանավորված: Օգտվելով դադարից՝ Երևանի «Փյունիկը» արտագնա ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսանդր Տարխանովի թիմը հոկտեմբերի 13-ին մերձմոսկովյան Նովոգորսկ քաղաքում ստուգողական խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ:
Հանդիպումը նախատեսված է «ՎՏԲ Նովոգորսկ-Դինամո» ուսումնամարզական բազայում, խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: