«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը հաղորդել է, որ իտալական ակումբները հետաքրքրված են իր հաճախորդի ծառայություններով։
«Նա ուզում է վերադառնալ Իտալիա։ Եթե «Նապոլին» ցանկանա նրան թիմ վերադարձնել, մենք հակված կլինենք այդ տեղափոխությանը։ Նա 50 միլիոն եվրո արժե, ու երկու տարվա պայմանագիր ունի «Չելսիի» հետ։ Կարծում եմ՝ Աբրամովիչն ամեն դեպքում մոտ ժամանակներս նրան կառաջարկի երկարաձգել պայմանագիրը։
«Յուվենտո՞ւսը»։ Ժորժինյոյով հետաքրքրվում է ոչ միայն «Յուվենտուսը», այլև՝ «Ինտերն» ու «Միլանտ»»,- գործակալի խոսքերն է փոխանցում Goal-ը։