ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ՉԼ քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղում (3-2) աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։
Այդ արդյունավետ փոխանցումը արգենտինացու համար ընթացիք մրցաշրջանում դարձավ 13-րդը և 100-րդը ՊՍԺ-ի կազմում (Լիգա 1-ում՝ 64, ՉԼ-ում՝ 16, Ֆրանսիայի Լիգայի Գավաթում՝ 8, Ֆրանսիայի Գավաթում՝ 8 և Ֆրանսիայի Սուպերգավաթում՝ 1)։
Դի Մարիային մնացել է 4 փոխանցում կատարել, որպեսզի ՊՍԺ-ի ակումբային ռեկորդ գրանցի այս ցուցանիշով։ Այդ ռեկորդը պատկանում է փարիզցիների նախկին կիսապաշտպան Սաֆետ Սուշիչին (103):