«Աստոն Վիլլայի» սեփականատերը ցանկանում է իր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդին, հաղորդում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն, թիմի ներկայիս մարզիչ Դին Սմիթի՝ գլխավոր մարզչի պաշտոնում մնալը դեռ կասկածի տակ է, չնայած այս մրցաշրջանի լավ արդյունքներին:
Նշվում է, որ ակումբի գործադիր տնօրեն Քրիստիան Պերսլոուն շահագրգռված է Ջերարդին ակումբ հրավիրել սեփականատերեր Ուես Էդենսի և Նասիֆ Սավիրիսի անունից: Պերսլոուն Սթիվենին ճանաչում է «Լիվերպուլում» աշխատելու ժամանակներից, որտեղ նա եղել է գործադիր տնօրեն 2009-ից 2011 թվականներին:
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից հետո «Աստոն Վիլլան» մրցաշարային աղյուսակում իններորդ տեղում է (44 միավոր):