ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 2 գոլային փոխանցում է կատարել «Բավարիայի» դեմ խաղում (3-2):
Չեմպիոնների լիգայում իր առաջին ելույթից («Բարսելոնայի» կազմում 2013/14 մրցաշրջանում) բրազիլացին այս մրցաշարում 25 գոլային փոխանցում է կատարել: Նշված ժամանակահատվածում ուրիշ ոչ ոք չունի ավելի լավ արդյունք:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո գրառում է կատարել․ մանրամասներն՝ այստեղ։