ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում․
«Պայքարել մինչև վերջ»,- գրել է բրազիլացին։
Հիշենցենք՝ հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։ Փարիզյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մարկինյոսը։ Մյունխենցիների կազմում աչքի են ընկել Էրիկ Շուպո-Մոտինգն ու Թոմաս Մյուլերը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։
Հիշեցնենք՝ ՉԼ-ի նախորդ տարվա եզրափակչում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթել էր ՊՍժ-ին։