Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ վիճակում է մեր ընտրանու պաշտպան Անդրե Կալիզիրն անցկացրել Ռումինիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղը:
«Իմ հերոսը»,- գրել է իսպանացի մասնագետը:
Կալիզիրն ուսը վնասել է մրցակցի հարձակվող Ջորջե Պուշկաշի հետ բախման արդյունքում. ռումինացի ֆուտբոլիստն արդյունքում կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից.
«Կարմիր քա՞րտ, գուցե չկա՞ր»,- գրել է Լյանեսը:
Հիշեցնենք՝ Կալիզիրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ մեր ընտրանին 3-2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել: Կայացած 3 խաղերից հետո մեր ընտրանին 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: