Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ՈՒԵՖԱ-ին առաջարկել է ԵՎՐՈ-2020-ի համար նախատեսված հայտացուցակի թվի հետ կապված փոփոխություն կատարել ու թույլ տալ մրցաշար տանել 25 կամ 26 խաղացող՝ նախին 23-ի փոխարեն.
«Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկի մոտ հաստատվի Covid-19: Վատ չէր լինի, եթե հայտացուցակի խաղացողների թիվը դարձնեն 25 կամ 26: Ոչ ոքի համար բացառություն չէ, որ ծանր մրցաշրջան է, և դժվար է ասել, թե ինչ կլինի: Եթե ընթացքում ինչ-որ մեկի մոտ հաստատվի Covid-19, դժվար կլինի նրան փոխարինող գտնել, քանի որ բոլորն արձակուրդում կլինեն: Եթե ՈՒԵՖԱ-ն նման որոշում ընդունի, ես միայն կողմ կլինեմ»,-ասել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Մունդիալի ընտրական փուլում Իտալիան առաջին 2 տուրից հետո 6 միավորով Շվեյցարիայի հետ կիսում է առաջին հորիզոնականը: