Իտալիայի հավաքականը հաղթել է Բելգիային Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում (2-1):
Ռոբերտո Մանչինիի համար սա 30-րդ հաղթանակն էր իտալական թիմի ղեկին: Նա այս ցուցանիշին հասել է բոլորից շուտ՝ 44 խաղում:
Իտալիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ԱԱ-2022-ի ընտրական փուլում. նոյեմբերի 12-ին իտալացիները կմրցեն Շվեյցարիայի հետ: