«Մանչեսթեր Յունայթեդի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կհեռանա մանկունիացիների թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Manchester Evening News-ը հայտնում է, որ ամեն շաբաթվա հետ նրա պայմանագրի երկարաձգման հավանականությունը ավելի է քչանում։Կավանին ընթացիկ մրցաշրջանում բավականին շատ հանդիպումներ է բաց թողել մկանային վնասվածքների պատճառով։
Էդինսոն Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ ազատ խաղացողի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ԱՊԼ-ի 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։