ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ՝ կապված Պորտուգալիայի և Սերբիայի ազգային հավաքականների 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի ավարտին տեղի ունեցած սկանդալի հետ:
Հիշեցնենք, որ մրցավարները սխալմամբ չեն հաշվել Կրիշտիանու Ռոնալդուի գոլը՝ համարելով, որ գնդակը հարվածելուց հետո ամբողջովին չի հատել դարպասի գիծը: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպումից հետո գլխավոր մրցավար Դենի Մաքքելին ընդունեց սխալը և ներողություն խնդրեց դրա համար:
«2019 թ.-ին ՈւԵՖԱ-ն առաջարկեց ՖԻՖԱ-ին VAR համակարգը ներդնել այս ընտրական մրցաշարում: Բայց համաճարակի ազդեցությունը նյութատեխնիկական հնարավորությունների վրա ստիպեց ՈւԵՖԱ-ին հետ վերցնել այս առաջարկը», — բացատրել է ՈւԵՖԱ-ն` ի պատասխան քննադատության` տեսանյութերի կրկնությունների բացակայության վերաբերյալ: