Մարտի 28-ին Թբիլիսիում կայացավ 2022 թվականի աշխարհի գավաթի որակավորման 2-րդ փուլի հանդիպումը Վրաստանի և Իսպանիայի ազգային հավաքականների միջև:
Հյուրերը խլեցին հաղթանակը խաղի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ՝ 2:1:
Ինչպես հայտնում է Fifa World Cup Twitter-ը, Իսպանիան գերազանցել է Արևմտյան Գերմանիայի ռեկորդը՝ Աշխարհի առաջնության ընտրական 37 անընդմեջ հանդիպումներում դառնալով գոլի հեղինակ: Նախորդ ռեկորդը կազմել է 36 խաղ և գրանցվել է 1934-1985 թվականների ընթացքում: