Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը մեկնաբանել է Սերբիայի հետ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի հանդիպման արդյունքը (2: 2):
«Ես չեմ կարող բացատրել արդյունքը: Մենք ուսումնասիրել էինք Սերբիայի հավաքականին: Մենք գիտեինք, թե ինչպես խաղալ նրանց հետ, ինչը ցուցադրեցինք առաջին խաղակեսում:
Մենք գիտեինք, որ հանդիպման ընթացքում նրանք կարող են փոխվել, և մենք ստիպված էինք փոխել մեր խաղաոճը: Երկրորդ խաղակեսը սերբերը լավ սկսեցին ու գոլ խփեցին: Հետո մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, բայց մենք լավ արձագանքեցինք՝ ստեղծելով հնարավորություններ:
Արդար կլիներ, եթե Ռոնալդուի գոլը հաշվեին: Իհարկե, դա չի փոխում այն փաստը, որ մենք բավականաչափ լավը չէինք: Բայց եթե գնդակը դարպասում է, այն պետք է հաշվել: Դրանից հետո մրցավարը տեսավ կատարվածը և մոտեցավ ինձ՝ ներողություն խնդրելու սխալի համար», — մեջբերում է Սանթուշին Eurosport-ը: