Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի խաղում Չեխիան սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Պրահայում և ավարտվեց 1:1 հաշվով: 50-րդ րոպեին հարձակվող Լուկաս Պրովոդը գրավեց հյուրերի դարպասը: 10 րոպե անց բելգիացիները հավասարեցրին հաշիվը հարձակվող Ռոմելու Լուկակուի ջանքերով:
Չեխիան վաստակեց 4 միավոր և գլխավորում է E խումբը: Բելգիան նույնքան միավորով 2-րդ տեղում է: Որակավորման 3-րդ տուրում չեխերը արտագնա խաղում կխաղան Ուելսի հետ, իսկ բելգիացիները կհյուրընկալվեն Բելառուսին:
Սլովակիայի հավաքականը չկարողացավ հաղթել Մալթային 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում: H խմբի 2-րդ տուրի հանդիպումը տեղի ունեցավ մարտի 27-ին Տռնավայում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2: 2: Առաջին խաղակեսից հետո Մալթան հաշվի մեջ առաջ էր 2 գնդակի տարբերությամբ, բայց երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան ոչ-ոքի կորզել:
Իսկ Լյուքսեմբուրգի հավաքականը անակնկալ հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի հետ խաղում՝ մրցակցի հարկի տակ։ Միակ գոլն իր հաշվին գրանցեց Ռոդրիգեշը հանդիպման 85-րդ րոպեին։