ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություներով, հաղորդում է Football Italia-ն:
Ֆրանսիական ակումբի ղեկավարները մտադիր են ձեռք բերել հռոմեական ակումբի ավագին, ով դարձել է «Ռոմայի» իսկական առաջատարը և Իտալիայի ազգային հավաքականի առանցքային խաղացողը: «Ռոմայի» սեփականատերերը իրենց հերթին փորձում են երկարաձգել պայմանագիրը Լորենցոյի հետ, քանի որ 2022-ի ամռանը նա կարող է ակումբից հեռանալ անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Եթե հնարավոր չլինի պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ, «գայլերը» պատրաստ կլինեն վաճառել Պելեգրինիին մոտ 50 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հավակնորդների թվում են նաև «Յուվենտուսն» ու «Ինտերը»:
Նշենք, որ Պելեգրինին «Ռոմայի» սան է։ Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։