Կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին եւ «Ռոման» համաձայնության են եկել երկարաձգել պայմանագիրը:
Կողմերի միջեւ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2026 թվականը, խաղացողի աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո մեկ մրցաշրջանում:
Մոտ ժամանակներս սպասվում է տեղեկատվության պաշտոնական հաստատում:
Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Տոտենհեմը»: