«Մանչեսթեր Սիթին» աշխատում է թիմի առաջատարների պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ։
Ակումբում վստահ են, որ կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ և դա զուտ ժամանակի հարց է։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում նաև վինգեր Ռահիմ Ստեռլինգի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Սպասվում է, որ հարձակվող Սերխիո Ագուերոն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ ժամանակներս։