«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը խոսել է «քաղաքայինների» նախկին ֆուտբոլիստ Կևին դե Բրույնեի մասին, որը ներկայումս պաշտպանում է իտալական «Նապոլիի» գույները։
«Ես արդեն խոսել եմ այս մասին։ Կևին դե Բրույնեն այն ֆուտբոլիստն է, ումով ես հիանում էի վերջին 7-8 տարիների ընթացքում։ Ես ցանկանում էի նմանվել նրան և շատ եմ դիտել «Մանչեսթեր Սիթիի» այն հանդիպումները, որոնցում նա խաղադաշտ է դուրս եկել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել է 135 միլիոն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում Անդերսոնը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։


























































