Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում «Ժետիսուի» կազմում, գոլ է խփել ղազախական թիմի կազմում:
Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել թուրքական «Բելեդիեսպորի» հետ խաղում` խփելով «Ժետիսուի» երրորդ գոլն այդ խաղում: Ղազախական թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել:
Ղազախական թիմի գոլերից մեկն էլ հեղինակել է «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ, բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովը, որը ևս փորձաշրջան է անցնում թիմում:
Նշենք` «Ժետիսուն» ուսումնամարզական հավաքի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին` մրցելով ադրբեջանական «Սաբայիլի» հետ:
4 օր անց` հունվարի 19-ին, «Ժետիսուի» մրցակիցը կլինի Կոսովոյի առաջնությունը ներկայացնող «Բալկանի» թիմը: Հավաքը կեզրափակվի հունվարի 22-ին Ադրբեջանի գործող չեմպիոն «Քարաբաղի» դեմ խաղով: