ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի Ֆրանսիա-Ուկրաինա հանդիպումը հոբելյանական էր ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեի համար:
22-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է իր 40-րդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այս ցուցանիշին Մբապեն հասել է 22 տարեկան 3 ամսական հասակում: Սա ռեկորդ է:
Մբապեն, որը հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղի է մասնակցել՝ դառնալով 20 գոլի հեղինակ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումն Ուկրաինայի հետ: