Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերը։
«Տոնի Կրոսը ստիպված է եղել լքել Գերմանիայի հավաքականի ճամբարը մկանային խնդրի պատճառով։ Նա կվերադառնա Իսպանիա։ Ապաքինվի՛ր, Տոնի»,- ասված է Գերմանիայի հավաքականի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը մարտի 25-ին տանը կընդունի Իսլանդիայի ընտրանուն, 3 օր անց արտագնա խաղ կանցկացնի Ռումինիայի հետ, իսկ մարտի 31-ին կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։