Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ ինքը ուշադրություն չի դարձնում իրեն այլ ակումբներ ուղարկելու խոսակցություններին:
«Բորուսիայի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս երեք տարի, ուստի ես ընդհանրապես չեմ մտածում հեռանալու մասին», — մեջբերում է 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը AS-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նորվեգացի աստղը համաձայնության է եկել «մեղուների» հետ, որ 2022-ի ամռանը նրան կարող է ձեռք բերել ցանկացած թիմ 75 միլիոն եվրո փոխհատուցում վճարելով:
Հոլանդը խաղում է «Բորուսիայի» կազմում 2020 թվականի հունվարից, անցկացրել է 49 հանդիպում, խփել 49 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: