47-ամյա չեխ լեգենդար մարզիկ Յարոմիր Յագրը երեկ կրկին դուրս եկավ սահադաշտ: Փորձառու մարզիկը ապաքինվել է վնասվածքից և նորից կարող է ուրախացնել իր բազմահազարանոց երկրպագուներին:
«Զլինայի» հարձակվողը «Սպարտայի» դեմ խաղում երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Այսպիսով, նա կրկնեց Գորդի Հոուի ռեկորդը: Երկու մարզիկներն էլ իրենց պրոֆեսիոնալ կարիերան շարունակել են 5 տասնամյակ շարունակ:
Հիշեցնենք, որ Յագրը առաջին անգամ սահադաշտ է դուրս եկել դեռ 1988-ին:
Հավելենք, որ 1998 թվականի Նագանոյի Օլիմպիական չեմպիոնը և Ստենլիի գավաթակիրը փետրվարին կնշի իր 48 ամյակը: