Չեխիայի Բարձրագույն լիգայի 10-րդ տուրում Պրահան ներկայացնող «Սպարտայի» ու «Սլավիայի» միջև խաղում, որը կայացել է սեպտեմբերի 22-ին, զավեշտալի գոլ է խփվել:
55-րդ րոպեին, 0-1 հաշվի ժամանակ, հյուրերը կրկնապատկել են առավելությունը: «Սլավիայի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպել է «Սպարտայի» կիսապաշտպան Միխալ Սաչեկի հետույքին ու անդրադարձից ընթացել դարպասը:
Ավելի ուշ երկու թիմերն էլ մնացել են 10 հոգով, իսկ «Սլավիան» հաշիվը դարձրել է 3-0: